Վիեննայում Իրանի հետ միջուկային բանակցություններն ընթանում են ճիշտ հունով, եւ վերջնական համաձայնագիրը կարող է լինել բավականին հասանելի, ուրբաթ հայտարարել է Եվրամիությունում բարձրաստիճան աղբյուրը, հաղորդում է Reuters-ը:

«Իմ գնահատմամբ՝ մենք գտնվում ենք ճիշտ ուղու վրա վերջնական համաձայնագիր կնքելու գործում»,-ասել է աղբյուրը՝ հիշատակելով մի շարք հարցերում «ոչ մեծ» առաջընթացի մասին:

«Իմ մտահոգությունը մեծապես կապված է ժամկետների հետ: Ես զգացողություն ունեմ, որ մենք շատ դանդաղ ենք աշխատում: Անհավանական սխալ կլինի, եթե ժամկետների պատճառով մենք չստանանք լավ որոշում: Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ մենք կունենանք համաձայնագիր... եւ կարծում եմ, որ դա տեղի կունենա ավելի սեղմ ժամկետներում»,-ընդգծել է նա: