ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ուրբաթ օրը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Իրանի միջուկային գործարքը՝ զգուշացնելով, որ միայն ոչ մեծ պատուհան կա 2015 թվականի Իրանի միջուկային գործարքը փրկելու համար (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր - խմբ.), հաղորդում է Reuters-ը։

Բլինքենը լրագրողներին ասել է, որ գործարքը օրինակ է այն բանի, թե ինչպես Մոսկվան եւ Վաշինգտոնը կարող են համագործակցել անվտանգության հարցերի շուրջ՝ կոչ անելով Ռուսաստանին օգտագործել իր ազդեցությունն ու հարաբերություններն Իրանի հետ՝ Թեհրանում հրատապության զգացում սերմանելու համար: 

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ դեռեւս չկա հնարավորություն համաձայնությանը վերադառնալու համար, սակայն զգուշացրել է, որ «Թեհրանի շարունակական միջուկային հաջողությունները կխանգարեն համաձայնությանը վերադառնալուն, եթե նոր պակտի չհասնեն առաջիկա շաբաթների ընթացքում»:

«Իրանի հետ ԳՀՀԾ-ի պարտավորություններին փոխադարձ վերադառնալու շուրջ բանակցությունները հասել են վճռորոշ կետի։ Եթե գործարքի շուրջ  համաձայնություն ձեռք չբերվի առաջիկա շաբաթների ընթացքում, Իրանի միջուկային հաջողությունները անհնարին կդարձնեն վերադարձը գործարքին: Բայց հիմա դեռ ոչ մեծ պատուհան կա այս բանակցությունների հաջող ավարտի եւ բոլոր կողմերի մնացած խնդիրների լուծման համար»,- ասել է նա։