Հունաստանում Հայաստանի դեսպանատան նախաձեռնությամբ եւ Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ Օմոնիա կենտրոնական հրապարակում շատրվանները երանգավորվել են հայկական եռագույնով: Այդ մասին հաղորդվում է Հունաստանում Հայաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջում:

Շատրվանները գունավորվել են հայկական դրոշի գույներով՝ ի նշան Հայաստանի ու Հունաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման 30-րդ տարելիցի: