Ուկրաինային ԱՄՆ-ի լրացուցիչ ռազմական օգնության առաջին խմբաքանակը ժամանել է Կիեւ։ Այս մասին շաբաթ օրը Twitter-ում հայտնել է Ուկրաինայում ամերիկյան դեսպանատունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այս գիշեր Կիեւ է ժամանել [ԱՄՆ նախագահ Ջո] Բայդենի կողմից Ուկրաինային ուղղված օգնության փաթեթի մի քանի խմբաքանակներից առաջինը։ Այս բեռը ներառում է մոտ 90 տոննա մահաբեր զենք, այդ թվում՝ ռազմամթերք՝ առաջնագծում Ուկրաինայի պաշտպանների համար։ Այս օգնությունը ցույց է տալիս Միացյալ Նահանգների ամուր հանձնառությունը՝ ուժեղացնելու Ուկրաինայի պաշտպանունակությունը Ռուսաստանի կողմից աճող ագրեսիայի ֆոնին»,- ասվում է դիվանագիտական ​​առաքելության հայտարարության մեջ։

Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին լրագրողների համար հերթական ճեպազրույցում ասել էր, որ ԱՄՆ-ն մոտ ապագայում լրացուցիչ ռազմական օգնություն կուղարկի Ուկրաինային՝ չմանրամասնելով մատակարարումների ծավալը։