ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ջեյմս Գիլմորը Foreign Policy-ի իր հոդվածում կոչ է արել բացառել Ռուսաստանին եւ Բելառուսին կազմակերպությունից՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ, հակառակ դեպքում, նրա կարծիքով, Վաշինգտոնը պետք է դադարեցնի ԵԱՀԿ-ի ֆինանսավորումը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Պետք է միջոցներ ձեռնարկել Ռուսաստանին բացառելու բոլոր միջազգային կազմակերպություններից՝ սկսած ԵԱՀԿ-ից։ ԵԱՀԿ-ն աջակցում է Հելսինկյան համաձայնագրի սկզբունքներին, որոնց թվում է այն սկզբունքը, որ ոչ մի երկիր չի հարձակվի մյուսի վրա ճանաչված սահմաններով»,- ասվում է Գլիմորի հոդվածում:

Նախկին դեսպանի խոսքով՝ եթե կազմակերպության երկրները չբացառեն Ռուսաստանի Դաշնությանը եւ «նրա արբանյակ Բելառուսին», ապա պետությունները չպետք է ֆինանսավորեն ԵԱՀԿ-ն։

Գիլմուրը նաեւ պնդում է, որ «ավանդաբար չեզոք» Շվեդիան եւ Ֆինլանդիան այժմ գիտակցում են, որ իրենց սպառնում է ենթարկում այլ պետությանը: «Ժամանակն է, որ ԱՄՆ-ն ագրեսիվ կերպով հավաքագրի այս երկու երկրներին ՆԱՏՕ-ի մաս դառնալու համար»,- ասում է նախկին դեսպանը։