Գտնվել է 120 վայրկյանում քնելու միջոցը, որն արդյունավետ է նույնիսկ նրանց համար, ովքեր տառապում են անքնությամբ, գրում է The Mirror-ը։

Հրատարակության համաձայն՝ երկու րոպեում քնելու համար հարկավոր է գործընթացը բաժանել երկու փուլի՝ մաքրել գիտակցությունը եւ վիզուալացնել պատկերը։

Առաջին փուլում անհրաժեշտ է կատարել մի քանի գործողություններ։ Նախ՝ թուլացնել դեմքի մկանները՝ չմոռանալով ծնոտի, լեզվի եւ աչքերի շուրջ մկանների մասին։ Հետո՝ իջեցնել ուսերը եւ թուլացնել ձեռքերի վերին ու ստորին մասերը: Այնուհետեւ՝ արտաշնչել եւ հանել կրծքավանդակի, իսկ հետո՝ ոտքերի լարվածությունը: Հաղորդվում է, որ դա պետք է մոտ մեկ րոպե տեւի: Այնուհետեւ պետք է միացնել վիզուալիզացիա՝ կարելի է պատկերացնել ձեզ նավակի մեջ՝ հանգիստ լճի մեջտեղում, կամ սեւ թավշյա ցանցաճոճում՝ մութ սենյակի մեջտեղում:

Տեխնիկայի երկրորդ փուլը ենթադրում է «մի մտածիր» արտահայտությունը կրկնել 10 վայրկյան։ Մեթոդն օգտագործվում է ամերիկյան զինվորական ծառայությունների կողմից եւ 96 տոկոսով արդյունավետ է լինում վեց շաբաթ անց: