Ռիո դե Ժանեյրո եւ Սան Պաուլու քաղաքներում կառնավալը հետաձգվել է օմիկրոն շտամի տարածման պատճառով, հայտնում է Lenta․Ru-ն՝ CNA-ի վրա հղումով։ Սկզբնապես այն պետք է անցկացվեր փետրվարին, սակայն այժմ հետաձգվել է մինչեւ ապրիլ։

Որոշումն ընդունվել է COVID-19-ի տարածման պատճառով։ Ինչպես պարզաբանել է Ռիո դե Ժանեյրոյի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Դանիել Սորանցը, քաղաքում սանիտարական իրավիճակը թույլ չի տալիս զանգվածային միջոցառում անցկացնել նախատեսված օրը։

Հրատարակության տվյալներով՝ ներկայումս Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ է նկատվում։ Վերջին յոթ օրվա ընթացքում երկրում օրական գրանցվել է միջինը 120 000 նոր դեպք։