TikTok սոցիալական ցանցի աշխատանքում խնդիրները նկատվել են շաբաթ ԱՄՆ-ում: Այդ մասին հաղորդվում է Downdetector ծառայության կայքում, որը հետեւում է հայտնի ինտերնետային ռեսուրսների աշխատանքին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Լրատվականի տվյալներով՝ խափանումների մասին հայտնած ամերիկացի օգտատերերի 52 տոկոսը նշում են հավելվածի աշխատանքում անսարքությունները, եւս 26 տոկոսն ունի սերվերին միանալու խնդիրներ, իսկ 22 տոկոսը բարձրաձայնում է կայքի աշխատանքում խափանումների մասին:

TikTok չինական սոցիալական ցանցը, որը թույլ է տալիս վերբեռնել կարճ տեսահոլովակներ, թողարկվել է 2018 թվականի կեսերին: