ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր նստավայրում անցկացրել է խորհրդակցություն իր վարչախմբի ներկայացուցիչների հետ, որոնք պատասխանատու են ազգային անվտանգության հարցերի համար, եւ քննարկել նրանց հետ իրավիճակն Ուկրաինայի շուրջ ու դիվանագիտական փոխգործացկությունը Ռուսաստանի հետ: Այդ մասին շաբաթ հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այսօր նախագահ Բայդենը հանդիպել է իր թիմի հետ, որը զբաղվում է ազգային անվտանգության հարցերով, որպեսզի քննարկի Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի շարունակական ագրեսիվ գործողությունները»,-ասվում է հայտարարության մեջ:

Մասնավորապես, Բայդենին զեկուցել են ռուսական ռազմական գործողությունների ընթացիկ վիճակի մասին, որոնք իբրեւ անցկացվում են Ուկրաինայի հետ սահմանին: Նա քննարկել է վարչակազմի ներկայացուցիչների հետ ներկայում ապաէսկալացիայի ուղղությամբ դիվանագիտության միջոցով ենթադրվող ջանքերը, ինչպես նաեւ զսպման մի շարք միջոցառումներ, որոնք սերտորեն համակարգվում են դաշնակինցերի ու գործընկերների կողմից: «Նախագահ Բայդենը դարձյալ հայտարարել է, որ այն դեպքում, երբ Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, Միացյալ Նահանգները կապահովեն արագ եւ կոշտ հետեւանքները Ռուսաստանի համար մեր դաշնակիցների ու գործընկերների հետ միասին»,-նշվում է փաստաթղթում:

Նստավայրում ներկա է գտնվել նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանն ու խորհրդական Սթիվ Ռիքեթին: Հանդիպման մնացած մասնակիցները միացել են տեսակապի միջոցով: