Հայտնի վերլուծաբան Ջեֆ Պուն, որի կանխատեսումները բազմիցս կատարվել են հրապարակումից հետո, պատմել է, որ Apple ընկերությունը պատրաստվում է տեղադրել ֆիրմային սմարթֆոնների 15-րդ շարքում պերիսկոպիկ տեսախցիկ հզոր զումով (5х), գրում է Planet Today-ը:

Դա նա ապացուցում է՝ ներկայացնելով Apple ընկերության բանակցությունները մատակարարի՝ ի դեմս՝ Lante Optics-ի հետ: Վերջինս օպտիկական սարքավորումների, այդ թվում՝ պերիսկոպիկ տեսախցիկների չինական արտադրող է: Ջեֆի խոսքով՝ չինական ընկերությունը բանակցությունների արդյունքում կարող է դառնալ էլեկտրոնային սարքերի, մասնավորապես, նշված տեսախցիկների Apple-ի մատակարարը: Ջեֆը պնդում է, որ գործարքը գրեթե կայացել է, իսկ Կուպերտինոյից հսկան ստացել է օպտիկական տարրերի առաջին նմուշները: Պայմանագիրը կնքելու մասին որոշումը հայտնի կլինի արդեն այդ տարվա գարնան վերջում:

Ինսայդերը պատմել է, որ պերիսկոպիկ տեսախցիկները կտեղադրվեն բոլոր մոդելներում՝ բացառելով միայն ամենաերիտասարդ տարբերակը: Նախնական տվյալներով՝ Apple ընկերությունը պատրաստվում է պատվիրել Lante Optics-ից, եթե գործարքն, այնուամենայնիվ, տեղի ունենա, շուրջ 10 միլիոն սենսոր:

Սակայն պերիսկոպիկ տեսախցիկում արտասովոր ոչինչ չկա: Օրինակ՝ Samsung ու Huawei ընկերությունները ներկայացել են շուկայում համանման որոշմամբ: Այդպիսի տեխնոլոգիաները թույլ են տալիս ապահովել հզոր զում, որը կարող է հասնել մինչեւ հարյուրապատիկ խոշորացման: