Ռուսաստանում կորոնավիրուսի հետեւանքով հոսպիտալացումների թիվը մեկ օրում կազմել է 6 211, ինչը 37,3 տոկոսով պակաս է նախորդ օրվա ցուցանշից: Այդ մասին կիրակի լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարելու օպերատիվ շտաբից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ընդ որում՝ 12 շրջաններում հոսպիտալացվածների թիվն աճել է:

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 63 205-ով՝ հասնելով 11 108 191-ի: Համեմատական արտահայտմամբ՝ վարակվածների թվի աճը կազմել է 0,57 տոկոս:

Մեկ օրվա կտրվածքով կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվն աճել է 23 045-ով՝ հասնելով 10 023 622-ի: Այսպես կոչված ակտիվ դեպքերի, այսինքն՝ ներկայում բուժում ստացող պացիենտնրի թիվը հասել է 758 457-ի:

Կորոնավիրուսի հետեւանքով մահվան դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 679-ով՝ հասնելով 326 112-ի: Նախորդ օրը երկրում գրանցվել է կորոնավիրուսի հետեւանքով մահվան 681 դեպք: