ԱՄՆ Ռազմածովային ուժերը գրավել են նավը, որն ուղեւորվում էր Իրանից եւ, իբրեւ, տեղափոխում էր Եմենի հյուսիսում իշխող (հուսիթների) «Անսար Ալահ» շարժման ապստամբներին պարարտանյութեր, որոնք կարելի է օգտագործել պայթուցիկներ պատրաստելու համար, հաղորդում է ԱՄՆ Ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

Նշվում է, որ նավը, որի մեկնարկը տրվել է Իրանից, ընթանում էր ուղով, որն «ավանդաբար օգտագործվում է եմենցի հուսիթներին զենք մատակարարելու համար»: Այն գրավվել է Օմանի ծոցում:

«Քաղաքացիական նավի ստուգման արդյունքում ամերիկյան ուժերը հայտնաբերել են 40 տոննա միզանյութ, քիմիական միացություն, որը կիրառվում է որպես ագրոպարարտանյութ, որը նաեւ օգտագործվում է պայթուցիկ նյութեր պատրաստելու համար»,-նշվում է ամերիկյան հինգերորդ նավատորմի հայտարարությունից, որը տեղադրվել է Twitter-ում: