Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Էմիլ Տարասյանն ազատվել է Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից՝ համաձայն իր դիմումի: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմից:

«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածը և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը, հրամանագիր է ստորագրել Էմիլ ՏԱՐԱՍՅԱՆԻՆ  Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին՝  համաձայն իր դիմումի»։