Արեւելյան Եվրոպայում ՀԱՊԿ-ի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ակտիվությունը չի նպաստում տարածաշրջանում անվտանգության ամրապնդմանը, պետք է կրճատել լարվածության աստիճանը, հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ընդհանուր առմամբ Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանի ռազմականացումը ՀԱԿՊ-ի արեւմտյան սահմանների մոտ, այդ շրջանում ռազմական ակտիվության բարձրացումը չեն նպաստում բոլոր մեր երկրներում անվտանգության ամրապմդմանը, առաջին հերթին, Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանում, ստեղծում է սպառնալիքի որոշակի աղբյուր. դա իրականում այդպես է: Ուստի մենք համարում ենք, որ կարեւոր է կրճատել հակազդեցության, լարվածության, ռազմական ակտիվության այդ աստիճանը, գտնել նոր միջոցներ անվտանգությունն ապահովելու համար»,-ասել է Զասը ՕՆՏ հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի անդամ երկրների ակտիվությունը Բելառուսի սահմանների մոտ: Հարցազրույցը հեռարձակվել է կիրակի հեռուստաալիքի եթերում: