Երկուշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գներն աճում են դրա նկատմամբ պահանջարկի ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները։
Brent տեսակի նավթի մարտ ամսվա ֆյուչերսների գինն աճել է 0.84 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 87.81 դոլարի, WTI տեսակի նավթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը՝ 0.83 տոկոսով՝ մինչեւ 85.85 դոլար։

Նավթի շուկայում երկուշաբթի առավոտյան դրական միտում է նկատվում, որին նպաստում է «սեւ ոսկու» բարձր պահանջարկը։ Նավթի շուկայում արդեն հինգ շաբաթ անընդմեջ աճ է նկատվում։ Այսպիսով, վերջին շաբաթվա ընթացքում Brent տեսակի նավթը թանկացել է 2 տոկոսով, իսկ WTI-նը՝ 1.5 տոկոսով։