Երկուշաբթի ոսկու գինը փոքր-ինչ աճում է ռիսկի նկատմամբ ախորժակի բացակայության պատճառով, ներդրողները շարունակում են սպասել ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի (ԴՊՀ) ազդանշաններին հետագա դրամավարկային քաղաքականության վերաբերյալ, վկայում են աճուրդների տվյալները:

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսների գինն աճել է 5.35 դոլարով կամ 0.29 տոկոսով՝ հասնելով 1837.15 դոլարի մեկ տրոյական ունցիայի դիմաց։ Արծաթի մարտ ամսվա ֆյուչերսների գինը նվազել է 0.35 տոկոսով՝ հասնելով 24.235 դոլարի ունցիայի դիմաց: