Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 7 947-ով։

StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ համավարակի սկզբից մինչ օրս երկրում  հայտնաբերվել է վարակման 1 059 392 դեպք։

Միեւնույն ժամանակ, վերջին 24 ժամում ապաքինվել է 5 550 մարդ, համավարակի սկզբից՝ 967 585։ Մահացել է 14 732 (+31 վերջին  մեկ օրում)։

Մեկ օրում կատարվել է 35 082 թեստավորում, որոնցից 20 608-ը՝ հակագենային եւ 14 474-ը՝ ՊՇՌ։

Թեստավորվածների ընդհանուր թվում վարակվածների բաժինը մեկ օրում՝ 22,65, վերջին 14 օրում՝ 13,08, վերջին յոթ օրում՝ 16,61 տոկոս։

Վրաստանում ընդհանուր առմամբ կորոնավիրուսի դեմ կատարվել է 2 658 343 պատվաստում, մեկ օրում՝ 1 550 ներարկում։

Ներկա պահին կարանտինի մեջ է 34 մարդ, ստացիոնարներում՝ 4 618, քովիդ-հյուրանոցներում՝ 2 061 մարդ։

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020թ. փետրվարի 26-ին։