Ես կուզենայի, որ դուք հստակ գնահատական հնչեցնեք հատկապես իշխանության այն ներկայացուցիչների տքերին, որոնք կարծում են, որ մեր երկրում կան ճանապարհներ ու տարածքներ, որ չեն պատկանում Հայաստանին, պատկանում են Ադրբեջանին: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում դիմելով ՄԻՊ թեկնածու Քրիստիննե Գրիգորյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Ընդդիմադիր պատգամավորը ՄԻՊ-ի թեկնածուից նաեւ հետաքրքրվեց, թե Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ:

Ի պատասխան Քրիստիննե Գրիգորյանը նախ նկատեց, որ ՄԻՊ-ի գրասենյակը անվտանգային ուղղությամբ կարևոր աշխատանք է կատարել. «Այս ուղղությամբ նաեւ պետական հաստատությունների աշխատանքը, արդեն արդարադատության նախարարաության կողմից կարող եմ ասել, միգուցե ինչ-որչ չափով տեսանելի չի եղել, բայց մենք մեր տեղերում գործ արել ենք, իրար փոխրացրել եւ ուժեղացրել են այս մոտեցումները: նաեւ խորհրդարանական դիվանագիտության այս եռակողմ աշխատանքւի արդյունքում էր, որ իր արտացոլումը գտավ ԵԽԽՎ համապատասխան բանաձեւում: Անվտանգային գոտին չպետք է ֆետիշացնել. անվտանգությունը չպետք է կտրել կամ առանձնացնել մարդկանցից: Խոսքը մարդկանց անվտանգության մասին է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է սահմանագծմանն ու սահմանազատմանը, ՄԻՊ թեկնածուն նշեց. «Դա շատ բարդ պրոցես է՝ նաև քաղաքական կոմպոնենտով, բայց մարդու իրավունքների հարցերն այնտեղ հիմքում են դրված ու, երբ մենք նայում ենք ԵԱՀԿ պրակտիկային, շատ հստակ է, որ այնտեղ քաղաքական հարցերի լուծումների հետ հավասարապես նայվում են բնակչության բնականոն կյանքի ապահովման հարցերը: Ուստի, այս առումով, անորոշ ասել՝ «ճանապարհները, ինչ-որ մարդիկ ասում են»… իմ մոտեցումը հետևյալն է՝ որևէ պրոցես, որը տեղի է ունենում մեր երկրում, մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի այնտեղ ու ես ընտրվելու դեպքում լինելու եմ այդ պրոցեսում, օգտագործելու եմ իմ հարաբերութունները, նաև կառուցելու եմ հարաբերությունները թե ընդդիմության, թե իշխանության, թե պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որ այս խնդիրները հասցեագրվեն: Ես նաև հեռու եմ այն գայթակղությունից, որ ՄԻՊ-ի միակ գործիքը հայտարարություններն են», - ասաց նա:

Ինչ վերաբերում է քաղբանտարկյալներին՝ Քրիստիննե Գրիգորյանը նշեց, թե ԵԽԽՎ-ի մոնիտորինգային հանձնաժողովը մոնիտորինգ է իրականացնում Հայաստանում ու անդամ պետություններում ու արձանագրել է, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան. «Այս արձանագրման հետ ես համաձայն եմ», - ասաց ՄԻՊ-ի թեկնածուն: