«Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարծում է, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր գործունեության մեջ թերացել է:

«Առաջինը կադրային քաղաքականությունը. Օրինակ զինվորական կադրային քաղաքականության մեջ ինքը կարող էր չկատարել կառավարության այն պահանջները, որոնք անհիմն էին»,- այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց նա:

«Օրինակ, նշանակել գեներալ-լեյտենանտի պաշտոնի երեք ամիս հետո անհիմն ազատել այդ պաշտոնից: Մի քանի պաշտպանության նախարարիների ազատելը պաշտոնից այս դժվար իրավիճակում,  կամ պետարազմի հետեւանքները դեռեւս չքննած, պատասխանատու անձանց, վարչության պետերին շնորհել գեներալական կոչումներ: Սա վերաբերում է խրախուսման ամբողջ գործընթացին, շնորհել տարբեր մեդալներ, շքանշաններ, հերոսի կոչումներ, որի հիմնավորումը հանրության մեջ չկա:

ՀՀ նախագահը գոնե այդ առումով պետք է իր գործունեությունը ծավալեր եւ ճիշտ ուղու վրա դնել կառավարությանը»,-ասաց Սեյրան Օհանյանը:

«Գոնե ռազմական ոլորտում կադրային նշանակումները կամ կադրերից ազատումները թույլ են տալիս ասելու, որ նրանք մակերեսորեն են վերաբերվել այդ գործընթացին։ Լուրջ հարված է եղել խրախուսման, արժանավորներին գնահատման գործընթացում և նաև օրենսդրական գործունեության մեջ», - ասաց պատգամավորը։