Ես մաքսիմում կարող եմ աջակցել Նիկոլ Փաշինյանին, որ իրերը հավաքի եւ վերջապես հեռանա Հայաստանի վարչապետի աշխատասենյակից: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հնարավոր է, որ ՀՀ նախգահի ընտրության առաջին փուլում ընդդիմությունը աջակցի իշխանության առաջադրած թեկնածուին:

«Մնացած բոլոր հարցերում, որոնք մեր երկրի ու ժողովրդի առաջնահերթություններն են, մենք իրենց չենք աջակցում, մենք անում ենք մեր աշխատանքը, որը հաճախ իրենց կատարած աշխատանքից անգամներ անգամ ավելի շատ է»,-ասաց նա:

Մամիջանյանը նկատեց, որ դեռ վաղ է խոսել նախագահի ընտրության մասին. «Դեռ շրջանառվող թեկնածուների անուններ չկան, դեռեւս չեն եղել կոնսուլտացիաներ ընդդիմության շրջանում սեփական թեկնածուով հանդես գալու կամ չգալու վերաբերյալ»: