Թուրքական պետական Anadolu լրատվական գործակալությունը  Հայաստանի մայրաքաղաքներից Անիի մասին հերթական հրապարակումն է արել իրեն հատուկ ոճով։

Anadolu գործակալության հրապարակման մեջ ներկայացվում է Անիի գեղեցկությունն ու պատմական նշանակությունը, սակայն որեւէ տողում չի գրվում, որ այն Հայաստանի մայրաքաղաքն է եղել կամ, որեւէ տեղ չի գրվում «հայ» բառը։

Նշենք, որ Անիիի ավերակներում որեւէ ցուցանակի մոտ էլ չկա գրած «հայ» կամ «Հայաստան» բառը, բացառությամբ մի ցուցանակի, որտեղ գրված է, որ հայ քահանան իբր  պայթեցրել է թուրքական մզկիթը՝ հայերին որպես ահաբեկիչ ներկայացնելով։