Հանրահայտ Google Chrome բրաուզերում 26 նոր խոցելիություն է հայտնաբերվել որոնիչի նոր տարբերակի թողարկումից շաբաթներ անց՝ նախկին անվտանգության խնդիրները շտկելու համար: Ինչպես նշում է The Sun տաբլոիդը, օգտատերերին հորդորել են կրկին թարմացնել։

Google-ի մասնակիցները նախազգուշացրել է Chrome-ի օգտատերերին, որ հայտնաբերվել է մի կարեւոր թերություն եւ եւս 15-ը, որոնք նշված են որպես «բարձր ռիսկային խոցելիություններ»: Սա նշանակում է, որ կիբեռսպառնալիքների ռիսկը մեծանում է այն օգտատերերի համար, ովքեր չեն թարմացրել իրենց բրաուզերը:

Նշվում է, որ առաջին հերթին նոր տարբերակի տեղադրումը նախատեսված է ԱՀ օգտագործողների համար։ Աղբյուրների համաձայն՝ խոցելի տեղերն ակտիվորեն շահագործվում են հաքերների կողմից։