Ես բացառում եմ որեւէ ճնշում Հանրապետության նախագահի վրա, ակնհայտ է, որ չկան ճնշումներ, այդ թվում իրավիճակը եւ ժամանակաշրջանը  հաշվի առնելով: Այս մասին, այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը:

«Մենք այս պահին որեւէ փոխհրաձգության մեջ չէինք նախագահի ինստիտուտի հետ, ինչպես իմ նշած ժամանակահատվածում: Կարծում եմ՝ նախագահն ինքնուրույն է կայացրել այդ որոշումը»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել պաշտոնից, նա հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով պատճառները: