Վրաստանի կառավարության չորս անդամ վարակվել է կորոնավիրուսով, «Новости-Грузия»-ին տեղեկացրել են կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունում։

Կառավարության նիստին այսօր առողջական վիճակի պատճառով չեն մասնակցել կրթության եւ գիտության նախարար Միխայիլ Չխենկելին, տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքի նախարար Իրակլի Քարսելիձեն, գյուղատնտեսության եւ ենթակառուցվածքի նախարար Լեւան Դավիթաշվիլին եւ պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն։