Microsoft-ի ՕՀ-ն թարմացված Task Manager կունենա: Այս մասին հայտնում է Windows Central պարբերականը:

Ներկառուցված Windows հավելվածի նոր տարբերակը հայտնաբերվել է թեստային build 22538-ում: Ծրագիրը ստացել է Windows 11-ի ոճով ժամանակակից ինտերֆեյս, որը համապատասխանում է Microsoft Fluent Design-ի վիզուալ կոնցեպտին: Հավելվածն ունի կողային ներդիրներ, որոնք թույլ են տալիս տեղափոխվել Manager-ի տարբեր կարգավորումների միջեւ:

Լրագրողները նշել են, որ թարմացված ծրագրի հայտնվելը կարեւոր պահ է Windows-ի զարգացման մեջ։ «Հաճելի է տեսնել, որ Microsoft-ը շարունակում է Windows 11-ի վրա կենտրոնացած ժամանակակից դիզայնով թարմացումների իր շքերթը Windows OS-ի հին տարբերակների համար», - ընդգծել են հեղինակները:

Ծրագրի նոր տարբերակը ներկայումս հասանելի է միայն օպերացիոն համակարգի թեստային տարբերակով: Սպասվում է, որ Task Manager-ի լիարժեք տարբերակը Windows 11-ի օգտատերերին հասանելի կլինի մինչեւ տարեվերջ։