Հունվարի 24-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունենում Հանրապետության նոր օմբուդսմենի ընտրության գաղտնի քվեարկությունը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել է արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։

Քվեարկությունը սկսվել է ժամը 15:30-ին եւ կտեւի մինչեւ 16:30-ը։