Մոսկվան եւ Անկարան չեն քննարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման հնարավորությունը՝ նախքան թուրք քաղաքական գործչի այցն Ուկրաինա, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ոչ, այստեղ որեւէ կոնկրետություն չկա», - պատասխանել է Պեսկովը հարցին՝ արդյոք Անկարան երկխոսության մեջ է մտել Մոսկվայի հետ Պուտինի եւ Էրդողանի հանդիպման կազմակերպման հարցով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էրդողանը կարող է փետրվարի 3-ին այցելել Ուկրաինա։