«Հայաստան» խմբակցությունը երկրի նախագահի թեկնածուի հարցը դեռ չի քննարկել։ Այս մասին հունվարի 24-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։

«Երբ քննարկենք, որոշման մասին կտեղեկացնենք հանրությանը»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել։