Առուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է եւ ես պատրաստակամ եմ ՄԻՊ թեկնածուի նախընտրած յուրաքանչյուր ձեւաչափով նրան դեմ առ դեմ դա հիմնավորել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«ՀՀ Աժ նիստի ժամանակ Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին ի պատասխան ՄԻՊ թեկնածուն պատասխանեց, որ Հայաստանում քաղբանտարկյալներ չկան:

Առուշ Առուշանյանը քաղբանտարկյալ է եւ ես պատրաստակամ եմ ՄԻՊ թեկնածուի նախընտրած յուրաքանչյուր ձեւաչափով նրան դեմ առ դեմ դա հիմնավորել»,- գրել է Ալեքսանյանը։