Լատվիան Եվրոպայի արեւելյան թեւում ՆԱՏՕ-ի ուժերը մեծացնելու կոչ է արել՝ Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ աճող լարվածության ֆոնին:

«Մենք մոտենում ենք մի պահի, երբ Եվրոպայում ռուսական եւ բելառուսական զինված ուժերի մշտական կուտակումը պետք է լուծվի ՆԱՏՕ-ի համապատասխան հակաքայլերի օգնությամբ»,- Facebook-ում գրել է արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչսը։

«Եկել է դաշինքի արեւելյան թեւում դաշնակից ուժերի ներկայությունը մեծացնելու ժամանակը՝ եւ՛ որպես պաշտպանական, եւ՛ որպես զսպող միջոց»,- հավելել է նա։