WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը թույլտվություն է ստացել բողոքարկել իրեն ԱՄՆ արտահանձնելու որոշումը, որտեղ նրան ցմահ ազատազրկում է սպառնում, հայտնում է AFP-ն։

Վաշինգտոնը ցանկանում է 50-ամյա ավստրալացուն ցմահ ազատազրկման դատապարտել՝ Իրաքում եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի գլխավորած պատերազմներին առնչվող 500.000 գաղտնի ռազմական փաստաթղթերի հրապարակման համար:

Դեկտեմբերին Լոնդոնի Գերագույն դատարանը չեղարկեց ստորադաս դատարանի` նրան ԱՄՆ չուղարկելու  որոշումը՝ պատճառաբանելով, որ նա կարող է ինքնասպանություն գործել։

Սակայն Ասանժի փաստաբաններն այնուհետ վիճարկեցին որոշումը՝ պնդելով, որ երկրի բարձրագույն դատարանը պետք է որոշում կայացնի «հասարակությանը հուզող իրավունքի հարցերի շուրջ»:

«Ամբաստանյալի իրավասությունն ապացուցելու միջնորդությունը բավարարված է», - գրավոր կարգադրությամբ ասել են դատավորներ Յան Բերնեթը եւ Թիմոթի Հոլրոյդը:

Այժմ Գերագույն դատարանը պետք է որոշի` քննել գործը, թե ոչ: