Մեզ համոզել են, որ ունենք ընդամենը երկու տարբերակ․ կա՛մ վայելում ենք կյանքը, ու թքած առողջության վրա, կա՛մ վարում ենք առողջ ապրելակերպ՝ զրկելով մեզ կյանքի հաճույքներից։ Սա միֆ է, որը կոտրել է պետք։ Իրականությունն այն է, որ զարգացող գիտությունն ու առկա պարզ, բայց աշխատող լուծումները թույլ են տալիս լիաթոք ապրել՝ առողջական ռիսկերը նվազեցնելով։ Էլեկտրամոբիլներն ու առանց շաքարի քաղցրեղենը, ամրագոտիները, անծուխ նիկոտինային սարքերն ու արևապաշտպան քսուկները խելամիտ ու գիտականորեն ստուգված լուծում են այն մարդկանց համար, ովքեր պատրաստ չեն հրաժարվել իրենց առողջությունից կյանքը վայելելու ճանապարհին։ Եկեք խորանանք։

Մեքենա նստելը վտանգավոր է։ Նվազեցրեք վտանգը՝ օգտագործելով ամրագոտի։

Ապացուցված է, որ  մեքենայում անվտանգության գոտու օգտագործումը նվազեցնում է վարորդի մահվան վտանգը 2,3 անգամ՝ դիմային բախման ժամանակ, 1,8 անգամ՝ կողային բախման դեպքում, և 5 անգամ՝ մեքենայի շրջվելիս։ Դժբախտ պատահարներից փրկված կյանքերի 70%-ի համար մարդկությունը պարտական ​​է հենց ամրագոտիներին։

Սիգարետը չափազանց վնասակար է։ Նվազեցրեք վտանգը՝ նիկոտինը ստանալով անծուխ սարքերի միջոցով։

Ապացուցված է, որ սիգարետի վնասի պատճառը ծուխն է, և ոչ նիկոտինը։ Սիգարետի ու այլընտրանքի միջև կա զգալի տարբերություն։ Կոչեք դա էլեկտրական սիգարետ, էլեկտրոնային ծխախոտ կամ, ինչպես ճիշտ է, ծխախոտը տաքացնող սարք, բայց առանց այրման այս սարքերի օգտագործումը ծխելու փոխարեն թույլ կտա օրգանիզմ մտնող քաղցկեղածին նյութերը նվազեցնել մի քանի անգամ՝ մինչև 95%:

Արևի ուղիղ ճառագայթները վտանգավոր են։ Նվազեցրեք վտանգը՝ օգտագործելով արևապաշտկան քսուկներ։

Մաշկի ծերացման 70%-ը պայմանավորված է ուլտրամանուշակագույն ճառագայթներով։  Եթե գլխարկը փչացնում է մազերի հարդարանքը, իսկ հովանոցը պայուսակում պահելը դժվար է, արևի ճառագայթներից կօգնի փրկվել արևապաշտան քսուկը։ Ապացուցված է, որ բարձր SPF (արևից պաշտպանող գործոն) ունեցող քսուկները հայելու նման անդրադարձնում են արևի ճառագայթները և կանխում դրանց կործանարար ազդեցությունը:

Շաքարի ավելցուկը առաջացնում է ընկճախտ ու դեպրեսիա։ Նվազեցրեք վտանգը՝

Քչերին է հայտնի, որ ռաֆինացված շաքարն ու շաքարավազը («էն, որ կա բոլորիս տներում») թուլացնում է սթրեսի դեմ պայքարելու և տրամադրությունը բարձրացնող հորմոններ սինթեզելու օրգանիզմի կարողությունը։ Եթե սիրտը քաղցր է ուզում, զարգացրեք նոր սովորություն՝ օգտագործելով չրեղեն, մեղր, թարմ միրգ ու չամիչ շաքարավազի կամ ռաֆինացված շաքարի փոխարեն։  

Ինչ էլ ասեն՝ հնարավոր է համատեղել առողջության մասին հոգ տանելն ու կյանքը վայելելը։ Լուծումները մեր կողքին են ու գերմարդկային ջարքեր չեն պահանջում։ Պետք է միայն մի փոքր ջանք գործադրել ու զարգացնել նոր՝ վտանգները նվազեցնող սովորություններ։