Մեծ Բրիտանիան մտադիր չէ մարտական ստորաբաժանումներ ուղարկել Ուկրաինա, հայտարարել է վարչապետ Բորիս Ջոնսոնի մամուլի քարտուղարը, փոխանցում է Reuters-ը։

Մեկնաբանելով Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպանի այն հայտարարությունը, թե Կիեւը կողջունի բրիտանացի զինվորներին ռուսական «ներխուժման» դեպքում, բրիտանացի վարչապետի ներկայացուցիչն ասել է. «Ուկրաինա մարտական ստորաբաժանումներ ուղարկելու բացարձակ որեւէ ծրագիր չկա»։

Մեծ Բրիտանիան արդեն փոքր թվով հետեւակ է ուղարկել Ուկրաինա՝ զենքի հետ վարվել սովորելու հարցում օգնության համար: