«Հայաստան» դաշինքի անդամ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին իր տան բակից բերման են ենթարկել եւ տարել անհայտ ուղղությամբ։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց Շիրինյանի փաստաբան Բենիկ Գալստյանը։

Նա նշեց՝ տեղյակ չէ, թե որ իրավապահ մարմինն է բերման ենթարկել Շիրինյանին։