Կորոնավիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստված այցելուներն այլեւս ստիպված չեն լինի Անգլիա ժամանելուն պես թեստ հանձնել։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։

Նրա խոսքով՝ փոփոխություններ կմտցվեն լիովին պատվաստված միջազգային ճանապարհորդների համար թեստավորման կանոններում՝ հաշվի առնելով, որ Մեծ Բրիտանիան «շարժվում է օմիկրոնի ալիքի միջով»:

«Շնորհիվ կոշտ որոշումների՝ մենք Եվրոպայի ամենաբաց տնտեսությունն ու հասարակությունն ենք, ու թեեւ պետք է զգույշ լինենք, քանի որ անցնում ենք օմիկրոնի ալիքի միջով, կարեի է տեսնել, որ թվերը սկսում են բարելավվել»: