Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը չի բացառել ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունները, եթե լավ համաձայնության հեռանկար հայտնվի, գրում է Mehr-ը։

«Եթե մենք հասնենք բանակցային գործընթացի այն փուլին, երբ ԱՄՆ-ի հետ երկխոսության համար լավ համաձայնություն է անհրաժեշտ, մենք դա չենք անտեսի»,- ասել է նա։

«Միացյալ Նահանգները մեզ հետ ուղիղ բանակցությունների կոչով հաղորդագրություններ է ուղարկում։ Մեր բանակցությունները Միացյալ Նահանգների հետ ընթանում են ԵՄ գլխավոր բանակցող Էնրիկե Մորայի եւ ԳՀՀԾ-ի մեկ կամ երկու անդամների միջոցով՝ Վիեննայում»,- հավելել է բարձրաստիճան դիվանագետը:

Նրա խոսքով, «երեք եվրոպական երկրներին ուղղված մեր քննադատությունն այն է, որ նրանք ոչ մի հեռանկարային եւ կառուցողական նախաձեռնություններ չեն ձեռնարկել, բայց փորձել են կառուցողական դեր խաղալ վերջին շաբաթների բանակցություններում»։