Ինձ տեղեկացրել են «Հետք»-ի այդ հրապարակման մասին, չեմ հասցրել ծանոթանալ, բայց եթե ծանոթանամ էլ, մեկնաբանելու ցանկություն չունեմ: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Hetq.am-ի հրապարակմանը, որտեղ կայքը Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության լուսաբանման նախագծին հղում անելով, գրում է, որ պարզել են, որ Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակ եղել է Կարիբյան ծովում գտնվող Սենթ Քիդս եւ Նեւիսի քաղաքացի. «Նախագահի ստերի բուրգը քանդվեց, դրա համար էլ հեռացավ» վերնագրով նյութում նշվում է, որ դժվար էլ Արմեն Սարգսյանը վերադառնա, որովհետեւ հնարավոր ՝ քրգործ հարուցվի նրա նկտմամբ:

«Իմ քննարկելու մանրամասները չեն դրանք: Եթե կա որեւէ փաստ, որին որեւէ պետական մարմին պետք է արձագանքի, ապա այդ մարմինները պետք է զբաղվեն»,-ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ 2018-ի իրադարձությունների ժամանակ, ապրիլի վերջին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, քննարկել են Հայաստանում ստեղծված վիճակը և լուծման հնարավոր ուղիները:

«Պարոն Սարգսյանը իր հետ բերել էր նաև փաստաթղթեր այն մասին, որ ինքը Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը կորցրել է 2011 թվականի դեկտեմբերին»,- գրել էր նա Facebook-ի իր էջում:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ​

Ավելի վաղ՝ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահ ընտրվելու օրը պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ էր դրել Սարգսյանի քաղաքացիության հարցը։

«Царь не настоящий». Մենք ունենք նախագահի թեկնածու, որը հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից. Փաշինյան