Եթե խոսում ենք Արարատյան դաշտավայրից երկաթիծը վայոց ձորով ու Սյունիքով հասնի Իրանի սահման, մենք պետկերացնում ենք, չէ՞, թե խոսքն ինչ ռելիեֆի մասին է: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու անկախությունից ի վեր չի կառուցվել Հայաստան-Իրան երկաթգիծը:

«Նաեւ պատկերացնում ենք, թե նույնիսկ հարթ ռելիեֆի դեպքում երկաթուղի կառուցերն ինչ ծախսերի հետ է կապված: Դա մի քանի միլիարդ ոդոլարանոց ծրագիր է: Բա տարինե՞րը: Ես կարող եմ ասել, որ նման ծրագրերը առանց տնտեսական հիմնավորվածության տեղի չեն ունենում:

Մենք հեղափոխությունից առաջ հետաքննություն էինք սկսել: Այդտեղինչ-որ գործողություններ էին արվել եւ ավելի շատ տպավորություն կար, որ դա որոշակի մեքենայություն է, քան իրական ծրագիր: Մենք պետք է հասկանանք, որ ամեն ինչ չէ, որ ասվում է, դա իրագործելի է»,-ասաց նա:

Անդրադառնալով Երասխ-Օդրուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղուն, Փաշինյանն ասաց. «Բրյուսելից հետո ես ասացի, որ այդ հարցում Ադրբեջանի նախագահի հետ համաձայնություն ենք ձեռք բերել, որ պետք է սկսենք այդ երկաթուղու կառուցումը: Իմ որոշմամբ արդեն աշխատանքային խումբ է ստեղծվել: Այն հատվածները, որ մենք պետք է կառուցենք, տասնյակ անգամներով ավելի էժան է, քան այն, ինչի մասին խոսում ենք: Նախնական գնահատականով 200 մլն դոլար եւ 5 մլն դոլար ներդրման մասին է: Դա Հայաստանի համար մեծ բեռ չէ եւ շատ միջազգային դոնորներ հետաքրքրություն են ցուցաբերում: Կարող է անգամ լինել այնպես, որ ՀՀ բյուջեից փող ներդնելու անհրաժեշտություն չլինի: Մենք նաեւ պետք է հասկանանք, թե ինչ է դրա մասին մտածում, օրինակ, «Հարավկովկասյան երկաթուղիները»: Կան նաեւ եվրոպական ընկերություններ, որոնք հետաքրքրված են, պատրաստ են գալ, ներդրում անել, ֆինանսավորել ու շահագործել: Գործնականում այդ երկաթուղու կառուցման նախապատրաստական աշխատանքները սկսված են:

Եթե Հայաստան-Իրան երկաթուղին Հայաստանն ու Իրանն էր իրար հետ կապելու, այս սցենարով երկաթուղին Հայաստանը կպում է Իրանի եւ ՌԴ-ի հետ: Իսկ եթե մեզ հաջողվի հասնել Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը, սա նշանակում է, որ Հայաստանը Եվրոպայի հետ, Իրանի հետ, ՌԴ-ի հետ, Չինաստանի հետ ստանում է երկաթուղային կապ»:

Վարչապետի խոսքով, Հայաստանը, Ադրբեջանը տրանզիտային հսկայական եկամուտներ են ստանալու: