ՆԱՏՕ-ն կարող է լրացուցիչ մարտական ստորաբաժանումներ տեղակայել Արեւելյան Եվրոպայում՝ ի պատասխան «Ուկրաինայի հետ սահմանին ռուսական զորքերի կուտակումների»։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, փոխանցում է Reuters-ը։

«Մենք դիտարկում ենք դաշինքի արեւելյան հատվածում մեր ներկայության հետագա ամրապնդման հնարավորությունը, դա կարող է ներառել ՆԱՏՕ-ի լրացուցիչ մարտական խմբերի տեղակայում»,- Բրյուսելում լրագրողներին ասել է Սթոլթենբերգը։

Մինչ օրս ՆԱՏՕ-ն մոտ 4000 զինծառայող է տեղակայել Էստոնիայում, Լիտվայում, Լատվիայում եւ Լեհաստանում գտնվող բազմազգ գումարտակների կազմում՝ տանկերի, հակաօդային պաշտպանության եւ հետախուզության ու հսկողության ստորաբաժանումների աջակցությամբ: