Մեն երջանիկ չենք, որ Հայաստանն ինքը Արցախի նախկին ղեկվարների ձեռամբ, որոնք հետո դարձան ՀՀ ղեկավարներ, դուրս մղվեց բանակցային գործընթացից: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, մամուլի ասուլիսում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք դա համարում ենք բանակցային գործընթացի համար աղետաբեր: Բայց այսօր փաստն այն է, որ դա է իրավիճակը: Մենք չենք կարող ասել, որ Արցախի իշխանությունն է դրա համար պատասխանատու կամ պատասխանատվություն չունի: Պարզ է, որ Հայաստանն իր կարգավիճակում ունի առաջնային պատասխանատվություն: Ո՞վ է դա երբեւէ կասկածի տակ դրել»,-ասաց նա:

Դիտարկմանը, որ աղետալի բանակցություններում մասին վարչապետի հայտարարություններից հետո մամուլում տեղեկություններ կային, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է բանակցություններից գաղտնիքներ բացահայտել, որոնք հերքում են ձեր հայտարարությունները, Փաշինյանն ասաց. «Այն ամբողջ ինֆորմացիան, որին կարող է տիրապետել Սերժ Սարգսյանը, դրան տիրապետում եմ ես: Դա իմ սեղանին դրված է 2018 թվականից: Եթե խոսքն ինստիտուցիոնալ բանակցությունների մասին է: Ես բացառում եմ, որ կարող է լինել փաստ, որին ես այսօր չեմ տիրապետում, կամ 2018-ին չեմ տիրապետել: Թող հրապարակեն, ո՞վ է  ում ձեռքը բռնել: Էս տարուց ավել է, փաստեր են հրապարակում, ե՞ւ»:

Հարցին, թե որոնք են Ղարաբաղի հիմնախնդրում Հայաստանի «կարմիր գծերը», արդյոք Հայաստանը հետապնդում է Մինսկի խմբի ձեւաչափով մշակված սկզբունքների այդ թվում ինքնորոշման իրավունքի հիմն վրա խնդրի կարգավորումը, Փաշինյանն արձագանքեց. «Երբեմն ես հայտարարություններ եմ անում, որոնց շարժառիթները մինչեւ վերջ բացահայտելու պատեհություն չի լինում: Ես ուզում եմ, որ այն, ինչ ես ասում եմ այստեղ, եւ այն ինչ ասում եմ բանակցային սեղանի շուրջ, իրարից չտարբերվեն: Վերջերս բանակցային գործընթացին մասնակցած մի պաշտոնյա մի նախադասություն է ասել, որը շատ տպավորվել է: Ասել էր՝ մենք բանակցությունների ժամանակ նենց բաներ ենք խոսում, որ եթե իմացվեր դրա մասին, ՀՀ-ում մեզ կարող է որպես պետական դավաճան դատեին: Ես մտածում էի, որ գուցե ես սխալ եմ արել, որ այդպիսի բաներ չեմ խոսել, բայց հետո տեսել եմ, որ 2018-2019 թվականներին այդ խոսացածները կյանքի կոչելու ժամանակներն են եկել: Մի օր գալու է, որ ասեն՝ էդքան խոսեցինք, դե եկեք անենք արդեն»,-ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ է  շահելու Արցախը կոմունիկացիաների վերաբացումից եւ արդյոք կան նախադրյալներ առարկայական քայլերի անցնելու համար, Փաշինյանը պատասխանեց. «Արցախը շահելու է անվտանգություն եւ բարեկեցության իր բաժինը»: