Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուկրաինացիներին կոչ է արել հանգստություն պահպանել եւ չբղավել «ամեն ինչ կորած է»։ Այդ մասին նա հայտնել է Telegram-ալիքում հրապարակված տեսաուղերձում, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։

«Ամեն ինչ վերահսկողության տակ է։ Խուճապի պատճառներ չկան»,- ամփոփել է նա ԱԱՊԽ նիստի արդյունքները։

Նախագահի խոսքով՝ իշխանությունը աշխատում է խաղաղ կարգավորման միջոցով Ուկրաինայի արեւելքում իրավիճակի ամբողջական դեէսկալացիայի համար։ «Ամեն ինչ գիտենք։ Եւ դրա համար մեր գործընկերների, դիվանագետների եւ մեր զինվորականների հետ միասին ամեն ինչ անում ենք։ Նրանք ամենալավն են, նրանք մեզ պաշտպանում են, իսկ մենք պետք է պաշտպանենք նրանց, լինենք հանգիստ եւ չբղավենք «ամեն ինչ կորած է»,- ասել է Զելենսկին։

Նշենք, որ հունվարի 24-ին տեղի է ունեցել Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի հրատապ նիստ։