Հունվարի 24-ին կատարվել է 206 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 9 նոր դեպք է գրանցվել:

Արցախի ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 29 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 21-ինը՝ ծանր: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։

2022 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 1544 քաղաքացու հետազոտություն, որից 112-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։