Միացյալ Նահանգները հավատարիմ է ՆԱՏՕ-ի իր գործընկերներին եւ Ուկրաինային: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին՝ պատասխանելով Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո իբր ԱՄՆ անհուսալիության մասին Ուկրաինայում ռուսական քարոզչության մասին լրագրողների հարցին, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։

«Դա կարծես հին ռուսական քարոզչական մեթոդիկա լինի։ Ես կոչ եմ անում բոլորին հիշել սա»,- ասել է Ջեն Փսակին։

«Մեր աջակցությունը ՆԱՏՕ-ի գործընկերներին ակնհայտ է։ Ուկրաինայի հանդեպ մեր հանձնառությունն ակնհայտ է։ Անցած տարվա ընթացքում մենք անվտանգության ոլորտում ավելի շատ օգնություն ենք ուղարկել, քան նորագույն պատմության ցանկացած այլ շրջանում: Մենք մշտական ​​կապի մեջ ենք, ինչի մասին վկայում է նախագահի հեռախոսազրույցը մեր եվրոպացի գործընկերների հետ, քանի որ մենք աշխատում ենք տեղյակ լինել, թե երբ ենք մոտենում հաջորդ փուլին եւ ակնկալում, թե ինչ կարող է անել կամ չանել նախագահ Պուտինը»,- հավելել է նա։