Հայաստանում քաղբանտարկյալներ չկան եւ չեն լինելու. Այս մասին հունվարի 25-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ երկրում իրականացվող ձերբակալությունների վերաբերյալ ընդդիմության մեկնաբանությունները նույնական են։ «Կա՛մ այս ձերբակալությունները որակվում են որպես քաղաքական հետապնդում, կա՛մ ստացվում է, որ կալանավորը կամ ձերբակալվածները որոշակի առողջական խնդիրներ ունեն։ Այս հիմքով ընդդիմադիրները միջնորդություններ են ներկայացնում՝ փորձելով փոխել իրենց խափանման միջոցը»,- պարզաբանեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանիհամախոհը։ Պատգամավորի խոսքով՝ քաղբանտարկյալները եղել են նախկին իշխանության օրոք, որոնց ներկայացուցիչներն այժմ ընդդիմություն են:

Նշենք, որ Փաշինյանի թիմը «թավշյա հեղափոխությունից» առաջ այն ժամանակ ընդդիմադիրների դեմ բացարձակապես բոլոր քրեական գործերը «քաղաքական հետապնդում» էին կոչում: