Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը, ամենայն հավանականությամբ, նախագահի թեկնածու  կառաջադրի: Այս մասին Ազգային ժողովում հունվարի 25-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Պատգամավորի խոսքով՝ իրենք դեռ քննարկումների փուլում են։

«Հաշվի առնելով որոշակի չափանիշների առկայությունը՝ առաջիկայում այս թեմայով ավելի կոնկրետ կարտահայտվենք»,- վստահեցրեց Մինասյանը։

Նա հավելեց, որ նախագահը պետք է ունենա այն որակները, որոնք անհրաժեշտ են քաղաքացիներին ազգային նպատակների շուրջ համախմբելու համար։

Ըստ Մինասյանի՝ նոր նախագահը չպետք է «քաղաքական մեծամասնության նախագահը» լինի: Նշենք, որ անհասկանալի է մնում, թե որն է խորհրդարանական ընդդիմության կողմից նախագահի թեկնածու առաջադրելու իմաստը՝ հաշվի առնելով ԱԺ-ում ուժերի դասավորվածությունը։