Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները օրենսդիր, գործադիր իշխանության, ինչպես նաեւ նախագահի ինստիտուտի «ներդաշնակեցման» մասին բավական վտանգավոր են։ Այս մասին Ազգային ժողովում, ավանդական ճեպազրույցների ժամանակ, հունվարի 25-ին ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Իշխանությունները, ըստ նրա, ցանկանում են նախագահի պաշտոնում տեսնել իրենց լիովին լոյալ մարդու։ «Նա իրենց համար որեւէ խնդիր ու խոչընդոտ չպետք է ստեղծի»,- պարզաբանեց պատգամավորը։