ԱԻՆ փրկարար ծառայության Լոռու մարզի հրդեհային տեսչությունում նյութեր են նախապատրաստվում՝ պարզելու համար հունվարի 22-ին Լոռու մարզում  տեղի ունեցած խոշոր հրդեհի փաստով. այդ օրը՝ ժամը 11:00-ին ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Դեբետ գյուղի համայնքապետարանի տանիքում հրդեհ է բռնկվել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրդեհի վայր է ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ: Հրշեջները մարել են գյուղապետարանի տանիքում առաջացած հրդեհը, իսկ մինչ հրշեջների ժամանումը, գյուղապետարանի աշխատակիցներն իրենք իրենց ուժերով պայքարել են նաև կրակի տարածման դեմ, ապա՝ մարման: 

Կայքի տեղեկություններով՝ այրվել են տանիքում եղած գյուղապետարանի արխիվացված ողջ փաստաթղթերը: