Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամեն կերպ փորձում է արդարացնել Ղարաբաղի «պատկանելությունն» Ադրբեջանին։ Այս մասին Ազգային ժողովում հունվարի 25-ին ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորի խոսքով՝ Փաշինյանի բոլոր հայտարարությունները հիմնված են հենց այդ գործոնի վրա. «Այն, ինչ ներկայացնում է Նիկոլ Փաշինյանը, կա՛մ խեղաթյուրված է, կա՛մ չի համապատասխանում իրականությանը: Օրինակ՝ նա վկայակոչում է Մադրիդյան փաստաթուղթը եւ ասում, որ այն հիմնված էր տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, մինչդեռ փաստաթուղթը հիմնված էր երեք սկզբունքների վրա՝ տարածքային ամբողջականություն, ժողովուրդների ինքնորոշման իրավունք եւ ուժի չկիրառում։ Այսինքն՝ ցանկացած մոտեցում ծայրահեղ խեղաթյուրված ձեւով է ներկայացվում նրանց»,- ընդգծեց Աբրահամյանը։