Բաթում-Ախալցխա ներպետական նշանակության ճանապարհին, Բեգլեթի գյուղի մոտ սողանքի հետեւանքով երթեւեկությունը դադարեցված է, ասվում է ավտոճանապարհների վարչության հաղորդագրությունում։

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ ներկա պահին նշված ճանապարհի 92 կիլոմետրանոց հատվածում արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթեւեկությունը։

«Վերոնշյալը նկատի ունենալով՝ երթեւեկությունը հնարավոր է Բոձաուրի եւ Թաբախմելա գյուղերի շրջանցող ճանապարհով միայն բարձր անցանելիությամբ ավտոտրանսպորտի համար»,- նշված է հաղորդագրությունում։

Կենտրոնական ճանապարհի մաքրման աշխատանքները կսկսվեն շուտով եւ, ենթադրաբար, կտեւեն մի քանի օր։

Ճանապարհի մաքրման աշխատանքների ավարտից հետո երթեւեկությունը նորից կիրականացվի կենտրոնական ճանապարհով։