Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դունյա Միյատովիչը այսօր հրապարակած նամակում կոչ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին մշակման վերադարձնել մեդիայի մասին վերջերս ընդունված օրենքը, փոխանցում է Turan-ը։

Իր նամակում հանձնակատարն իր խորը մտահոգությունն է հայտնել, որ նոր օրենքն ընդունվել է առանց լայն եւ բովանդակալից խորհրդակցությունների։ 

Այն չի համապատասխանում միջազգային չափանիշներին մարդու իրավունքների, խոսքի ազատության եւ լրատվամիջոցների ազատության ոլորտներում։

Օրենքը չափից դուրս կանոնակարգում է ԶԼՄ-ները եւ լրագրողի մասնագիտությունը, ինչը հակասում է ազատ, անկախ, ցենզուրայի չենթարկվող ԶԼՄ-ների լրատվության եւ բազմակարծության սկզբունքներին։

«Ընդունված օրենքն էլ ավելի է վատացնում խոսքի եւ ԶԼՄ-ների ազատության հետ կապված իրավիճակը։ Այն պետական իշխանության մարմիններին լիազորություններ է տրամադրում լիցենզավորման միջոցով լրագրողների աշխատանքի սահմանափակման համար։ Այն նաեւ հնարավորություն է տալիս սահմանափակումներ մտցնել մեդիա ընկերությունների եւ կազմակերպությունների ֆինանսական, իրավական եւ օպերացիոն գործունեության վրա»,- գրում է Միյատովիչը։